Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Սերգեյ Լավրով. Ցանկացած մեխանիզմ պետք է ընդունելի լինի կողմերի համար և ենթադրի շուտափույթ կիրառում

Սերգեյ Լավրով. Ցանկացած մեխանիզմ պետք է ընդունելի լինի կողմերի համար և ենթադրի շուտափույթ կիրառում
03.11.2020 | 22:02

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանումը դիտարկելու մեխանիզմների հատուկ կարգավորումները համաձայնեցնել դեռ չի ստացվել, աշխատանքները շարունակվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Հոկտեմբեր 10-ի մոսկովյան հայտարարությունում ասվում է, որ հրադադարի ռեժիմը պահպանելու հատուկ կարգավորումները լրացուցիչ կհամաձայնեցվեն: Սա բավականին բարդ աշխատանք է: Այս հարցի լուծման համար կան տարբեր մոտեցումներ: Կան տարբեր էլեկտրոնային կառավարման միջոցներ ներգրավվելու՝ Երևանի և Բաքվի միջև, թեժ գիծ, ԵԱՀԿ հովանու ներքո գտնվող դիտորդներ, ռազմական կոնտինգենտների մասնակցությամբ գործողություններ իրականացնելու համար», - ասել է Լավրովը «Կոմերսանտին» հարցազրույցում:

«Մինչ այժմ հնարավոր չէ համաձայնվել բոլոր կարգավորումների շուրջ: Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահության շրջանակում: Գլխավորն այն է, որ ցանկացած մեխանիզմ պետք է ընդունելի լինի կողմերի համար և ենթադրի շուտափույթ կիրառում», - հավելել է նախարարը:

Դիտվել է՝ 2094

Մեկնաբանություններ